Այսօր Ջասթին Թիմբերլեյքի ծննդյան օրն է (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1981 թվականի հունվարի 31-ին է ծնվել ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, դերասան և երաժշտական պրոդյուսեր Ջասթին Ռենդալ Թիմբերլեյքը:

Կարիերան սկսել է մանուկ հասակից՝ մասնակցելով «Աստղի որոնում» և «Միկի Մաուսի ակումբ» հեռուստաշոուներին, իսկ ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել 1990-ականների կեսերին՝ որպես NSYNC բոյ բենդի վոկալիստ և խմբի ամենաերիտասարդ անդամ:

Justin_Timberlake_and_Barack_Obama_at_The_White_House_-_2

Այդ խումբը հետագայում ամբողջ աշխարհում վաճառել է 50 միլիոն ձայնագրություն և դարձել է բոլոր ժամանակների երրորդ ամենավաճառված ձայնագրություններ ունեցող բոյ բենդը:

NSYNC խմբի փլուզումից հետո՝ 2002 թվականին, Թիմբերլեյքը թողարկեց իր «Justified» կոչվող առաջին անհատական ալբոմը, որը ներառում է «Cry Me a River» և «Rock Your Body» հիթերը:

800px-Justin_Timberlake_Running

2006 թվականին թողարկեց իր«FutureSex/LoveSounds» անվանումը կրող երկրորդ ալբոմը, որը գլխավորել է Billboard 200 հիթ շքերթը: Այդ ալբոմի «SexyBack», «My Love» և «What Goes Around… Comes Around» սինգլները գլխավորել են Billboard Hot 100 հիթ շքերթը: 2008-2012 թվականներին Թիմբերլեյքը կենտրոնացավ դերասանական կարիերայի վրա և նկարահանվեց այնպիսի ֆիլմերում, որոնցից են «Սոցիալական ցանց», «Վատ ուսուցչուհին», «Շահույթով ընկերներ» և «Ժամանակ» ֆիլմերը:

Janet_Jackson_&_Justin_Timberlake's_wardrobe_malfunction

2013 թվականին Թիմբերլեյքը կրկին վերադարձավ երաժշտական կարիերային՝ թողարկելով «The 20/20 Experience» և «The 20/20 Experience – 2 of 2» ալբոմները: «The 20/20 Experience»-ը դարձել է 2013 թվականի ամենավաճառված ալբոմը Միացյալ Նահանգներում և իր երգացանկում ներառում է «Suit & Tie» և «Mirrors» հիթերը:

Justin Timberlake - Andrew Garfield - La red social - Madrid

«Time» ամսագիրը 2007 և 2013 թվականներին Թիմբերլեյքին ընդգրկել է իր «100 ամենաազդեցիկ մարդկանց» ցանկում: Կարիերայի ընթացքում Թիմբերլեյքը ստացել է մի շարք մրցանակներ, այդ թվում՝ 9 Գրեմմի և 4 Էմմի: Նա հանդիսանում է JayTee Records ձայնագրման լեյբլի, William Rast հագուստի ապրանքանիշի և Destino/Southern Hospitality ռեստորանային ցանցերի սեփականատերը:




Լրահոս