Լեհաստանի դեսպանը Ազատ դեմոկրատների հետ քննարկել է Հայաստանի ներքաղաքական հարցերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ազատ դեմոկրատներ” կուսակցության գրասենյակում, այսօր՝ հունիսի 3-ին, Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հանդիպել է “Ազատ դեմոկրատներ” կուսակցության ղեկավար կազմի հետ` նախագահ Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարությամբ։
Կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանի ներքաղաքական, եվրոինտեգրացիայի եւ Ասոցացման համաձայնագրի հեռանկարներին առնչվող հարցեր։ Մասնավորապես խոսվել է Հայաստանի եւ ԵՄ–ի միջեւ տարաբնույթ հարթակներում համագործակցության հնարավորությունների մասին։
Երկուստեք կարեւորվել է եվրոպական ստանդարտների լիակատար կիրառումը Հայաստանի Հանրապետությունում։




Լրահոս