Սիրիայի ընդդիմությունը պատրաստ է առանց նախապայմանների բանակցությունների մեկնարկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական ընդդիմությունը պատրաստ է Ժնևում առանց նախապայմանների բանակցությունների մեկնարկին: «Արմենպրես»­ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ­ը, այս մասին լրագրողներին հայտարարել է Ժնև ժամանած` Էր Ռիադի կողմից աջակցվող Բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սալեմ ալ­Մուսլադը: Նրա խոսքերով, պատվիրակությունը պահանջելու է հումանիտար մուտք դեպի սիրիական քաղաքներ, բանտարկյալների ազատ արձակում, հումանիտար օգնություն ցուցաբերելու հնարավորություն. Սալեմ ալ­Մուսլադը ընդգծել է, որ «սրանք նախապայմաններ չեն հանդիսանում»:

«Դրանք մեր նախապայմանները չեն: Մենք ժամանել ենք այստեղ և պատրաստ ենք սկսել բանակցությունները, բայց մենք այստեղ ենք նաև այն բանի համար, որ երաշխավորենք ՄԱԿ­ի ԱԽ­ի 2254-­ի կյանքի կոչումը: Մենք պատրաստ ենք բանակցություններ վարելուն: Մենք այստեղ ենք ժամանել, որպեսզի գործընթացը հաջողությամբ պսակվի»,­ասել է նա: Ալ­Մուսլադը նաև միջազգային հանրությանը հորդորել է ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, որպեսզի վերջինս կատարի ըննդիմության պահանջները:

Ալ­Մուսլադի խոսքերով` հունվարի 31-­ին նախատեսված են ՄԱԿ-­ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի հետ բանակցությունները: Պատասխանելով հարցին, թե արդյոք ընդդիմադիրները պատրաստ են մասնակցելու կառավարական պատվիրակության հետ հանդիպմանը` Ալ­Մուսլադին ասել է. «Դրական առաջընթացի պարագայում պատրաստ ենք»:




Լրահոս