Իսահակյան գյուղում հրդեհ է բռնկվել. այրվում է դպրոցի տանիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 31-ին, ժամը 12.03 ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Իսահակյան գյուղում այրվում է դպրոցի տանիքը:

Դեպքի վայր են մեկնել 3 մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.22-ին:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:




Լրահոս