Թուրքիայի ավիաբազաներում բարձր տագնապի մակարդակ է հայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

РИА Новости փոխանցմամբ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ավիաբազաներում հայտարարվել է տագնապի բարձրացված՝ «նարնջագույն» մակարդակ:

Anadolu գործակալության ռազմական աղբյուրների համաձայն՝ ավիաբազաներում տագնապի բարձրացված մակարդակը ենթադրում է «ամեն ինչի ամբողջական պատրաստություն» և առանց հրամանատարության հետ համաձայնության սպառնալիքներին օդաչուների անհապաղ արձագանք:

Նախօրեին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ ռազմաօդային ուժերի Սու-34 ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը: Իր հերթին՝ ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Սիրիայում ռուսական ավիախմբի ինքնաթիռներով Թուրքիայի օդային տարածքի ոչ մի խախտում չի եղել:




Լրահոս