Ինչպես Սերգո Երիցյանի ոսկե զավակին բերեցին քաղաք (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանական ոսկե զավակներից մեկը օրերս պաշտոնի բարձրացում ունեցավ: Մասնավորապես, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի որդին՝ Սարգիս Երիցյանը նոր բարձր պաշտոն է ստացել: Վերջինս դեռեւս 2011 թվականից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր:

Սակայն վերջերս Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատարանում տեղ ազատվեց, եւ Երիցյան կրտսերը Սերժ Սարգսյանի հունվարի 8-ին ստորագրած հրամանագրով տեղափոխվեց Երեւան: Ի դեպ, «ոսկե զավակը» նոր պաշտոնին նշանակվելիս հայտարարագրել է երկու ավտոմեքա` «Toyota corolla» եւ «Toyota RAV»:

Նա հայտարագրել է նաեւ 104 հազար 281 դոլարի փոխառություն, իսկ նրա դրամական միջոցները կազմել են 41 մլն 400 հազար դրամ, 41 հազար 800 դոլար եւ 8 հազար եվրո: Ի դեպ, 33 տարեկան Երիցյանը մինչեւ դատավոր դառնալը հիմնականում պետական կառավարման համակարգում է աշխատել եւ ընդամենը 2 տարի՝ 2005-ից 2007 թվականներին, «Հայխնայբանկում» եղել է իրավախորհրդատու:

Այսինքն՝ Երիցյան կրտսերը կամ երկու տարում հասցրել է բանկի միջոցներն իրենով անել կամ էլ անհասկանալի է, թե որտեղից է այդքան գումար վաստակել: Ամեն դեպքում, սա հենց այն երեւույթն է, որ պաշտոնյայի թիկունքից կոռուպցիան բղավում է. «Ես այստեղ եմ, բայց ինձ չեք բռնի»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս