Խավի Մարտինեսը չի օգնի «Բավարիա»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խավի Մարտինեսը վնասվածքի պատճառով մի քանի ամիս բաց կթողնի: 27-ամյա ֆուտբոլիստը ծնկի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, հայտնում է գերմանական SPORT1 պարբերականը:

Մարտինեսի վերականգնման համար հստակ ժամկետներ չեն նշվում, բայց հայտնի է, որ կիսապաշտպանը հաստատ բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի շրջանակներում կայանալիք «Յուվենտուս»-ի դեմ խաղը:

Գերմանական Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Մարտինես 12 հանդիպում է անցկացրել, որի շրջանակներում դարձել է գոլի, գոլային փոխանցման հեղինակ և ստացել երկու դեղին քարտ:




Լրահոս