«Չելսին» հետաքրքրված է «Ռեալի» հարձակվողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռեալի» հարձակվող Բորխա Մայորալը հայտնվել է «Չելսիի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:

Ինչպես հայտնում է «Goal.com»-ը, տրանսֆերային այս պատուհանի ընթացքում լոնդոնյան ակումբը կփորձի ձեռք բերել 18-ամյա խաղացողին: Նշվում է, որ «արքայական» ակումբը մտադիր է երկարաձգել պայմանագիրը իսպնացու հետ:

Նշենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մայորալը մեկ հանդիպման է մասնակցել մադրիդցիների կազմում:




Լրահոս