Ստորագրվել է ՀՀ և Վրաստանի ՊՆ-ների միջև 2016թ. ռազմական համագործակցության ծրագիրը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ս.թ. փետրվարի 1-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվեց ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում: Վրացական պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացավ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և իր վրացի պաշտոնակցի առանձնազրույցը, որին հաջորդեց պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Այնուհետև երկու երկրների պաշտպանական գերատեսչություններում միջազգային համագործակցության համար պատասխանատու պաշտոնյաները ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2016թ. ռազմական համագործակցության ծրագիրը:

2010թ. ի վեր պլանային հիմունքներով իրականացվող երկկողմ ռազմական համագործակցության ամենամյա ծրագրի այս տարվա հիմնական ուղենիշներն են փորձի փոխանակումը խաղաղապահության, ռազմական կրթության, մասնագիտական վերապատրաստման և ռազմավարական պլանավորման ոլորտներում:
Պաշտպանության նախարարությունում վրացական պատվիրակության հյուրընկալումը եզրափակվեց Ս. Օհանյանի և Թ. Խիդաշելիի համատեղ մամլո ասուլիսով:

1c39ff36-8433-4f67-b029-a2c833c2b8f0

4aa4a8d1-6a72-465e-9479-3e0a75ca920a

5a15f9ca-f3a6-4bef-94e7-3d0d35651ad4

6a6f84eb-fbfa-4b7e-8bc0-b9bdbecda476

32f6803a-ba04-4795-b569-d5e7fbe5bc5c

75aedd51-bd70-48e0-b2fb-a47cb9675856

7118e1f5-9a3d-4513-9180-5616540df7ab

62493d93-06f4-4a7b-9864-dbb555631526

31260014-37f0-4440-bde7-84027c56a1d3

d3094571-f589-4018-8afa-df35c87d38fb




Լրահոս