
Կիևում գրիպի և սուր շնչառական հիվանդության համաճարակ է բռնկվել, փոխանցում է 112.ua-ն՝ հղում անելով Կիևի սանէպիդեմկայանի մամուլի ծառայության հայտարարությանը:
Նշվում է, որ գրիպի և սուր շնչառական հիվանդության համաճարակային շեմը գերազանցել է 12,8%-ը:
Կիևի սանէպիդեմկայանի մամուլի ծառայության հայտարարության մեջ ասվում է, որ համաճարակը սկսվել է հունվարի 4-րդ շաբաթում:
Փոխանցվում է, որ մեկ շաբաթվա ընթացքում 35967 մարդ է վարակվել, որոնց թվում մինչև 17 տարեկան երեխաներ:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Ուկրաինայում գրիպից 51 մարդ է մահացել: