Թեդ Քրուզն առաջ է անցել միլիարդատեր Դոնալդ Թրամփից Այովայի նախնական ընտրություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեխաս նահանգի սենատոր Թեդ Քրուզը ստացել է ձայների մեծամասնությունը Այովա նահանգում: Միլիարդատեր Դոնալդ Թրամփը զիջել է իր դիրքերը. փոխանցում է BBC-ն:

Ներկա պահին, ստացված տվյալների համաձայն, հաշվարկվել են հանրապետական ընտրողների բոլոր ձայները: Քրուզը հավաքել է ձայների 28%-ը, իսկ Թրամփը՝ 24%-ը:

«Անսպասելիորեն» լավ արդյունք է ցուցադրել Ֆլորիդա նահանգի սենատոր Մարկո Ռուբիոն՝ հավաքելով ձայների 23%-ը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս