Ռուս-թուրքական կոնֆլիկտի ֆոնին՝ Հայաստանն անմիջապես կօկուպացնի իրեն պատկանող տարածքները. Deutsche Welle

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական ինքնաթիռի հետ կապված նոր միջադեպն ու թուրքական ռազմատիեզերական ուժերի պատասխան միջոցները վտանգավոր են իրենց անկանխատեսելիությամբ: Նման կարծիք է հայտնել ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Գոլցը. գրում է Deutsche Welle-ն:

Ռուս փորձագետի խոսքով՝ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերություններում աճող լարվածությունը ծայրահեղ վտանգավոր է: «Այսօր Ռուսաստանը և Թուրքիան գտնվում են պատերազմի շեմին»,-նշել է փորձագետը:

Գոլցն ընդգծել է, որ թուրքական ռազմաօդային ուժերի բազաներում հունվարի 31-ին վտանգի «նարնջագույն» մակարդակ էր հայտարարվել: Այսպիսով` Թուրքիայի ՌՕՈւ-ն ռազմական պատրաստվածության վիճակի էր անցել, և օդաչուներն իրավունք ունեին կրակ բացել առանց նախազգուշացման:

Փորձագետն անդրադառնում է Սու-34-ի հետ կապված միջադեպին:

«Երկու կողմերը՝ թե՛ ռուսները, թե՛ թուրքերն իրավունք ունեն ուղղել փաստերը, որոնք չեն «տեղավորվում» իրենց հայեցակարգում: Դեռևս փաստեր չկան, թե արդյոք իրականում ռուսական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը»,-նշում է նա:

«Արևմուտքը չի հասցնի որևէ բան անել: Եվրոպական երկրները նույնիսկ կոնֆլիկտին միջամտելու ռիսկի չեն դիմում: Կոնֆլիկտի ֆոնին՝ քրդերը կօկուպացնեն իրենց պատկանող տարածքները: Հայաստանն անմիջապես կօկուպացնի իր տարածքները: Ալավիտները կառանձնանան»,-կարծիք է հայտնել ռուս փորձագետը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս