Չկա ավելի լավ բան, քան կրել «Չելսի»-ի մարզաշապիկը. Պատո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կորինտիանս»-ի հարձակվող Ալեշանդրե Պատոն մեկնաբանել է վարձակալությամբ իր տողափոխումը «Չելսի»:

«Երբ ես մուտք եմ գործում սոցիալական կայքի իմ էջ, ապա առաջին հերթին տեսնում եմ «Չելսի»-ի երկրպագուների ողջույնները: Դա ինձ համար աննկարագրելի երևույթ է, իմ երազանքը կատարվեց: Ես այստեղ եմ, որպեսզի խաղամ: Չկա ավելի լավ բան, քան կրել «Չելսի»-ի մարզաշապիկը», – ասել է Պատոն:

Բրազիլացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբում ստացել է 11 համարի մարզաշապիկը, իսկ Մետտ Միազգան` 20-ը:




Լրահոս