Խավի Մարտինեսը շարքից դուրս է մնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խավի Մարտինեսը ծնկի վիրահատությունից հետո բաց կթողնի մեկ ամիս. հայտնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:

Բուժզննման արդյունքում իսպանացի ֆուտբոլիստի մոտ մենիսկի վնասվածք էր արձանագրվել: Ֆուտբոլիստն արդեն վիրահատվել է, իսկ վերականգման ժամկետներն էլ սահմանվել են չորս շաբաթ:

Ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսը Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 12 հանդիպում, դարձել մեկ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս