Լենինգրադի մարզի քննիչները քրեական գործ են հարուցել փոխհրաձգության փաստով, որը տեղի է ունեցել Շլիսելբուրգում ավտոսերվիսի տարածքում. գրում է newsru.com կայքը:
Հրազենային վնասվածք է ստացել 5 մարդ, որոնցից 2-ը մահացել են:
Ներկա պահին հետախուզում է ընթանում: Այս մասին հայտնում է ՌԴ ՔԿ տարածաշրջանային վարչության պաշտոնական կայքը:
«Կոնֆլիկտի կողմերից մեկը հրազեն է կիրառել, որի հետևանքով ստացված վնասվածքներից 2 տղամարդ մահացել է, ևս 3-ը գտնվում են բուժհաստատությունում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
«Սպանվածներից մեկը՝ 1956թ. ծնված Հրայր Վարդանյանը, Ռուսաստանում բնակության թույլտվություն ունի, մյուսը՝ Պուշկինի բնակիչ 1971թ. ծնված Արմեն Խուրշուդյանն է: Հայտնի է, որ նրանք գործարարներ են»,-հայտնել են իրավապահ մարմիններում:
Վերակենդանացման բաժանմունքում է մնում 26-ամյա Վախթանգ Սարգսյանը, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հենց նրա անունով է գրանցված Mercedes-ը, որով զինված խումբը մոտեցել է ավտոսերվիսին:
Ոստիկանությունում հավելել են, որ դեպքի վայրում առգրավվել և փորձաքննության են ուղարկվել 2 հրացան և 9 մմ տրամաչափով փամփուշտներ: