
Համացանցում է հայտնվել Սոմալիում հարկադիր վայրէջք կատարած A321 ինքնաթիռի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը շարունակում վայրէջքը` անտեսելով պայթյունի հետևանքով առաջացած անցքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Daallo Airlines ավիաընկերության A321 ինքնաթիռում պայթուցիկ նյութի հետքեր են հայտնաբերվել:
Ինքնաթիռում 74 մարդ է գտնվել: Թռիչքից մոտ 20 րոպե անց ինքնաթիռում պայթյուն և հրդեհ է բռնկվել: Հայտնի է 2 տուժածի մասին: