
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:
Ինչպես Shamshyan .com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունիսի 4-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Սևան-Գավառ ավտոճանապարհի 3,5 կմ հատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և, թողնելով անօգնական, դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Լուսաբացին ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ մահացածը Սևան քաղաքի բնակչ 79-ամյա Սաշա Առաքելյանն էր: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական-քննչական համալիր գործողություններ՝ հայտնաբերելու համար մահվան ելքով վրաերթ կատարած վարորդին և նրա վարած տրանսպորտայի միջոցը: