Google-ի ինժեներ Մաքս Բրաունը «խելացի» հայելի է ստեղծել: Իր մշակման մասին նա պատմել է Medium բլոգում:
Անսովոր գաջետի ստեղծման համար Բրաունն օգտագործել է երկկողմանի հայելի, էկրան և այլ տարրեր: «Խելացի» հայելին աշխատում է Android համակարգով և սմարթֆոնների վրա էկրանի արգելափակման տեսք ունի:
Սարքը ցույց է տալիս ժամանակը, փողոցի ջերմաստիճանն ու եղանակի տեսությունը, ինչպես նաև համացանցի ամենաընթերցվող նորությունները: Եղանակի տեսությունն ապահովում է Forecast.io կայքը, իսկ նորությունները՝ Associated Press-ը:
Այնուամենայնիվ «խելացի» հայելին պահպանում է իր գլխավոր գործառությունը՝ արտացոլանքի ցուցադրումը: