Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները հունիսի 3-ին՝ ժամը 16.50-ին, թմրամիջոց պատրաստելու և պահելու կասկածանքով, Շարուրի փողոցի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Սուրեն Ս.-ին և 1969 թ. ծնված Ռոբերտ Շ.-ին:
Բնակարանի զննությամբ` խոհանոցի պահարանի վրայից, հայտնաբերվել է դեղահաբի դատարկ տուփ, ներարկիչներ, շշեր և սրվակներ` տարբեր զանգվածներով ու նյութերի հետքերով, և թմրամիջոց պատրաստելու այլ պարագաներ:
Ռոբերտ Շ.-ն հայտնել է, որ ներարկիչներում եղածը “Սոլպադեին” դեղահաբից պատրաստված թմրամիջոց է, որը Սուրեն Ս.-ի հետ պատրաստել է միասին օգտագործելու համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: