Նախկին ու ներկա ոստիկանապետերն այդպես էլ դեմ առ դեմ չհանդիպեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ու ներկայիս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Երեւանի օպերայի շենքի լուսացույցներից մեկի մոտ պատահաբար հանդիպեցին: “Ժողովուրդ”-ի թղթակիցն արձանագրեց, որ լուսացույցի մի կողմում Ալիկ Սարգսյանն էր կանգնած, մյուս կողմում՝ Վլադիմիր Գասպարյանը: Ու երբ Սարգսյանը փողոցն անցավ, նրանից հետո հակառակ կողմով անցավ նաեւ Վ. Գասպարյանը Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի հետ, որը Գասպարյանին ինչ-որ բան էր ցույց տալիս, բացատրում: Սակայն նախկին ու ներկա ոստիկանապետերն այդպես էլ դեմ առ դեմ չհանդիպեցին:
 
“Ժողովուրդ” օրաթերթ  05.06.2013




Լրահոս