Արցախի եվ Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի կունենա ԵԱՀԿ դիտարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հունիսի 6-ին, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի:
ԼՂՀ տարածքից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա), Ուիլյամ Փրայորը եւ Եվգենի Շարովը /Ուկրաինա/: Նրանց կուղեկցեն ԼՂՀ ԱԳՆ ներկայացուցիչները:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումը գլխավորելու է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը:
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:




Լրահոս