
Հռոմի պապ Ֆրանցիսկը Հռոմում Հայոց կաթողիկե եկեղեցու առաջնորդ պատրիարք Ներսես Պետրոս XIX-ի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հիշեցնենք, որ 2006թ. ապրիլին Ֆրանցիսկ պապը` որպես կարդինալ Խորխե Մարիո Բերգոլյո, կոչ էր արել Թուրքիային առանց նախապայմանների ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես հայ ժողովրդի և ամբողջ մարդկության դեմ գործած ծանր հանցագործություն: Այցի ընթացքում Ներսես Պետրոս XIX-ը Պապին նվիրել է Քրիստոսի խաչված պատկերով կտավ: