Վթար Վայոց Ձորի մարզում. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Ադամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 3-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր shasmhyan .com-ը, այդ օրը, ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126 կմ հատվածում բախվել էին Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ 40 ամյա Սուրեն Հայիրյանի վարած Audi Q-7 մակնիշի 88 OT 888 և Շիրակի մարզի Արևշատ գյուղի բնակիչ 57 ամյա Ազատ Ջալոյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 32 ՍՕ 660 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանով “Audi Q-7-ը” գլխիվայր շրջվել էր իսկ ,Mitsubishi Pajeroե-ն կողաշրջվել: Վթարի հետևանքով Եղեգնաձորի բժշակական կենտրոն էին տեղափոխվել Արթիկի բնակիչներ 23 ամյա Նարինե Ջալոյանը և 24 աամյա Լուսինե Ափոյանը: Իսկ հաջորդ օրը Նաիրի բժշկական կենտրոն էին բուժօգնության դիմել Ա. Ջալոյանն ու Շիրակի մարզի Արևշատ գյուղի բնակիչ 50 ամյա Գայանե Դավթյանը:
Ա. Ջալոյանը աշխատում է Արթիկ քաղաքի “Գյուղբերության” բաց բաժնետիրական ընկերությունում որպես տնօրեն, իսկ Գ. Դավթյանը Արթիկի գրադարանում որպես գրադարանավարաւոհի:




Լրահոս