Գևորգ Մելքոնյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
“Փրկենք Սանահինի վանական համալիրը կործանումից ու անտարբերությունից
Սանահինի վանական համալիրի վերակառուցման համար, ըստ Մշակույթի նախարարության ծախսվել է 18 միլիոն դրամ, սակայն հուշարձանի վրա աճող ծառերն այդպես էլ մնացել են, իսկ տարածքն անբարեկարգ վիճակում է: Եթե այսպես շարունակվի մի քանի տարուց մենք կկորցնենք այդ հրաշալի վանական համալիրը: Պետք է իրականացնենք կոնկրետ քայլեր ու ստեղծենք քաղաքացիական նախաձեռնող խումբ և մեր ներդրումն ունենանք հուշարձանի վերականգման աշխատանքներին: Առաջիկայում կկազմակերպվի քննարկում, ովքեր ցանկանում են կարող են միանալ….Շնորհակալություն”: