Այսօր՝ հունիսի 5-ին, ժամը 11.53-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թումանյան փողոցի թիվ 28/20 շենքի տանիքից ծուխ է դուրս գալիս: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է “Դորիա Կառտա” ՍՊԸ-ին պատկանող “Պիզզատորիա” իտալական ռեստորանի խոհանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.06-ին, մարվել` 12.24-ին: Այրվել է օդափոխման համակարգի շարժիչի հատվածը` 0,1 քմ: