ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՎԵՐՍԿՍՎԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՑ
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակը հայտարարություն է արել դպրոցական արձակուրդների երկարաձգման վերաբերյալ: «Հարգելի՛ քաղաքացիներ, ի պատասխան բազմաթիվ հարցումների՝ տեղեկացնում եմ, որ ուժի մեջ է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանն առ այն, որ հանրակրթական, նախնական եւ միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում դասերը վերսկսվելու են փետրվարի 1-ից: Միաժամանակ հիշեցնում եմ, որ համաձայն նախարարի հրամանի՝ հանձնարարվել է ուսումնական պարապմունքները սկսելուց առնվազն 2 օր առաջ դասասենյակներում ապահովել անհրաժեշտ ջերմաստիճան»,-նշված է հայտարարությունում:

 

ՊՈՒՏԻՆԸ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱ՞Ծ Է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոռումպացվածության մասին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ներկայացուցչի հայտարարությունը «լավագույն կերպով» արտացոլում է ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի դիրքորոշումը: Այն մասին, որ ՌԴ նախագահը կոռումպացված է, հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության աշխատակից Ադամ Շուբինը, ում խոսքով՝ ԱՄՆ-ի ղեկավարությունն այդ մասին վաղուց գիտի: «Մենք տեսել ենք, թե ինչպես է նա (Պուտինը) հարստացնում իր ընկերներին, իր մոտ դաշնակիցներին եւ բացառում նրանց, ովքեր իր ընկերները չեն եւ պետական պաշտոններ չեն զբաղեցնում: Լինի դա Ռուսաստանի էներգետիկ հարստությունը, թե այլ պետական պայմանագրեր, ինձ համար դա կոռուպցիա է»,-հայտարարել է Շուբինը Պուտինի մասին BBC-ի ֆիլմի համար հարցազրույցում: Ֆիլմի թողարկումից հետո Կրեմլը Շուբինի հայտարարությունը զրպարտություն է անվանել:




Լրահոս