«Շիրակ կենտրոնի» կոչը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու Նորավան թաղամասի Սարուխանյան 3 հասցեում բնակվող տարեց քույրերը՝ Մարտիրոսյան Ծովիկ և Ռիտան երկար ժամանակ է բնակվում էին կիսահրկիզված, աղբանոց հիշեցնող մի կացարանում:

Օրերս մենք նրանց որոշակի օգնություն ենք ցուցաբերել: Այսօր ահազանգ ստացանք, որ տարեց քույրերից մեկը, ով ունի հոգեկան առողջության խնդիրներ կրկին հրկիզել է իրենց կացարանը և հիմա առանց գոյությանն անհրաժեշտ միջոցների քույրերը պարզապես հայտնվել են փողոցում:

c0002160-c63f-4e6c-aa1d-7677f594bb99

Խնդրում ենք Ձեզ հրատապ միջոցներ ձեռք առնել՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող տարեց կնոջը՝ քույրերից մեկին, հոգեկան առողջության կենտրոնում տեղավորել, իսկ մյուս քրոջը՝ տարեցների տուն-ինտերնատում, թեկուզև ժամականավորապես տեղավորելու նպատակով:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ՝ Վահան Թումասյան




Լրահոս