
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվրթին:
Արփինե Հովհաննիսյանը դեսպանի հետ քննարկել է նախորդ տարվա նոյեմբերին Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ու նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանն ու հակակոռուպցիոն քաղաքականությանը:
Նախարարը բարձր է գնահատել այդ ոլորտներում Մեծ Բրիտանիայի փորձն ու ընդգծել ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համատեքստում փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և վերահաստատել արդարադատության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու պատրաստակամությունը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն