
Թուրքիայի իշխանությունները վիզային ռեժիմ են սահմանել ռուս լրագրողների համար, փոխանցում է «ՌԲԿ»-ն: Այս մասին հայտնել են Մոսկվայում Թուրքիայի դեսպանատանը:
Վիզային ռեժիմը կսկսի գործել փետրվարի 15-ից:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թուրքիան ռուս լրագրողների համար նոր կանոններ է սահմանել՝ երկրում աշխատանքի թույլտվության համար: Մասնավորապես, աշխատանքի թույլտվության ստանալու համար լրագրողները պետք է դեսպանատուն ներկայացնեն մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ լրատվամիջոցի ղեկավարությունից նամակ թուրքերենով կամ անգլերենով, որում պետք է նշված լինի այցի նպատակը, վայրը և ժամկետները, ինչպես նաև նրանց անունները, ումից հարցազրույց են վերցնելու:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան