
Այսօր պարզ դարձավ, որ ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, ով առավել ակտիվ էր էլեկտրիկ Երևանի բողոքի երկարատեւ ակցիաների ժամանակ, «Այո-ոչ»-ի ռեալիթի շոուի»-ն մասնակցելու դիմաց վարձատրվել է: Սակայն Հրապարակ-ի այս հրապարակումը դուր չէր եկել նրան:
ArmLur.am-ն ակտիվիստի հետ զրուցեց մանրամասների շուրջ:
-Վաղինա՛կ, ճի՞շտ է տեղեկությունը, որ Դուք ռեալիթի շոուին մասնակցելու համար իսկապես վարձատրվել եք, ինչո՞ւ էիք թաքցնում փաստը:
-Այո՛: Տեղեկությունները ճիշտ են:
-Կասե՞ք գումարի չափը:
-Կարեն Քոչարյանի կողմից ինձ տրվել է 200 հազար դրամ՝ որպես փոխհատուցում, ոչ թե աշխատավարձ:
-Նախորդ տարի հունիսին Բաղրամյան պողոտայում անցակցված 10 օրյա բողոքի ակցիաներին մասնակցելու համար և՞ս վարձատրվել եք:
-Ո՛չ: Այդ ժամանակ որևէ վարձատրություն չեմ ստացել, իմ կամքով եմ մասնակցել: Տվյալ ժամանակահատվածում որևէ աշխատանք չեմ ունեցել, որևէ մեկի կողմից չեմ վարձատրվել:
զրուցեց Տաթև Հարությունյանը