Վաղինակ Շուշանյանին բերման են ենթարկել առանց պատճառաբանության․ հարազատներն անտեղյակ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում իր աշխատավայրից բերման է ենթարկվել ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց ակտիվիստի նշանածը՝  Էմման։

Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց ոչ մի տեղեկություն չեն հայտնում բերման  ենթարկելու պատճառների կամ Վաղինակի վիճակի մասին։ Էմման նշեց, որ Վաղինակին բերման են ենթարկել ոստիկանական ակադեմիայի կողքին գտնվող ոստիկանության ներքին զորքեր։ Էմմայի խոսքով, նույնիսկ փաստաբանին ներս չեն թողնում՝  ոչ մի բացատրություն չտալով։




Լրահոս