
Գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող “Մեծ Եվրոպա” մրցաշարում չորս տուրից հետո վաստակել են 3,5-ական միավոր: Նրանք կես միավորով են ետ մնում առաջատարներից` գրոսմայստեր Սանդրո Մարեկոյից (Արգենտինա) եւ միջազգային վարպետ Պրասանա Վիշնուից (Հնդկաստան): Գրոսմայստերներ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, Ավետիք Գրիգորյանը եւ պատանի շախմատիստ Դավիթ Պառավյանն ունեն 3-ական միավոր: