Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը Երևանում է: Հանրապետության հրապարակի “Մարիոթ” հյուրանոցի բացօթյա սրճարանում մարզպետը մի քանի հոգու հետ հարց էր քննարկում, ապա համաձայնեց պատասխանել մեր հարցին միայն այն դեպքում, եթե անջատենք տեսախցիկը: 168 .am-ը հետաքրքրվեց, թե Սյունիքում իր առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցները ինչպե՞ս պատահեցին: Ի պատասխան Սուրեն Խաչատրյանն ասաց. “Խնդրում եմ հայտարարությունը կարդացեք ու տեսեք, որ մարզպետի տան վրա եղել է զինված հարձակում: Իսկ եթե քո տան վրա զինված հարձակում լիներ, ի՞նչ կանեիր: Դու հայ աղջիկ ես, եթե քո տան վրա հարձակվեր մեկը ի՞նչ կանես` պետք է պաշտպանվես, չէ՞: Փաստը ցավալի է, շատ ցավալի, որովհետև զոհը երիտասարդ տղա է… դա շատ ցավալի բան է: Բայց ընդհանրապես կատարվածն էլ ավելի ցավալի է”:
Իսկ եթե քո տան վրա զինված հարձակում լիներ, ի՞նչ կանեիր.Սուրեն Խաչատրյան (ձայնագրություն)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ