Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Ջեքսոն Մարտինեսը մարզական կարիերան շարունակելու է Չինաստանում։ «Գուանչժու Էվերգրանդ» ակումբը Կոլումբիայի հավաքականի հարձակվողի տրանսֆերի դիմաց 42 մլն եվրո է վճարել։
29-ամյա հարձակվողը Իսպանիա էր տեղափոխվել 2015թ․ ամռանը, սակայն ցածր արդյունավետություն ուներ։ «Ատլետիկո»-ն չի հրաժարվել շահավետ առաջարկից։
«Ինձ համար մեծ պատիվ էր լինել «Ատլետիկո»-ի խաղացող։ Եկել է կարիերայում նոր փուլ սկսելու ժամանակը։ Որոշեցինք, որ այդ քայլը լավագույնը կլինի բոլոր երեք կողմերի համար»,- հայտարարել է Մարտինեսը։