Ջեքսոն Մարտինեսը` ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս չինական «Գուանչժոու Էվերգրանդ» ակումբը հայտարարել է «Ատլետիկո»-ի հարձակվող Ջեքսոն Մարտինեսի տեղափոխության մասին: Տրանսֆերի արժեքը կազմել է ռեկորդային ասիական ակումբերի համար` 42 մլն եվրո:

29-ամյա ֆուտբոլիստը չինական ակումբում տարեկան կստանա 12.5 մլն եվրո. հայտնում է  Diário de Notícia պարբերականը: Աղբյուրի համաձայն` Մարտինեսն աշխարհի ամենաբարձր վարձատրվող հինգ ֆուտբոլիստներից մեկն է. նրանից ավել վաստակում են Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին, Զլատան Իբրահիմովիչը և Տոմաս Մյուլերը:

Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսն անցկացրել է 15 հանդիպում, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս