
Այսօր՝ հունիսի 5-ին, ժամը 14.04-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում այրվում է տուն: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մեժլումյան փողոցի թիվ 25 տանը 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք հրդեհի բռնկումով: Հրդեհը մեկուսացվել է 14.31-ին, մարվել՝ 14.36-ին: