ՁԱԽՈՂԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ հայկական դիվանագիտությունը հերթական անգամ ձախողվել է. Բրյուսելում մայիսի 28-30-ը տեղի ունեցած Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթի համանախագահ է ընտրվել բուլղարացի Եվգենի Կիրիլովը. խոսքը բուլղարացի այն պատգամավորի մասին է, որը հայտնի է իր ադրբեջանամետ հայացքներով: Կիրիլովի անունը «փայլատակեց» 2010թ. գարնանը, երբ ԵԽԽՎ-ում ընդունվեց Կիրիլովի հեղինակած «Հարավային Կովկասում ԵՄ-ի ռազմավարության անհրաժեշտության մասին» բանաձեւը, որտեղ բազմաթիվ հակահայկական դրույթներ էին ներառված: Եվրանեսթի այս նիստում Կիրիլովը համանախագահ է ընտրվել Եվրանեսթի անդամ եվրոպական երկրների կողմից (տեղեկացնենք, որ Արեւելյան գործընկերության անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի կողմից ընտրված համանախագահն ուկրաինացի Բորիս Տարասյուկն է): Փաստորեն, հայկական դիվանագիտությունը հերթական անգամ անտեղյակ է եղել, թե ինչ է կատարվում Եվրանեսթում, կամ էլ պարզապես անկարող է եղել կանխել Կիրիլովի ընտրությունը:




Լրահոս