«Իսլամական պետության» ահաբեկիչները համացանցում մահապատժի նոր տեսանյութ են հրապարակել. գրում է Lifenews-ը:
22 րոպե տևողությամբ տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես են ծայրահեղականները պատրաստվում Եմենում հարձակումներից մեկին: 4 տղամարդու գազանաբար սպանության պատճառը հայտնի չէ:
Տեսանյութում կադրեր են ցուցադրվում ռազմական օպերացիայից՝ պայթյուններ և հրաձգություններ: 4 տղամարդու գլխատում են կտրող ծակող զենքով: Մահապատժի ենթարկվածների ինքնությունը ևս հայտնի չէ:
ԻՊ ահաբեկիչները մահապատժի են ենթարկում ոչ միայն իրենց թշնամիներին, այլև` սեփական զինյալներին: Հունվարին հայտնի է դարձել դասալիքների զանգվածային սպանության մասին: Փախուստի փորձ կատարած զինյալներին կենդանի այրել են Մոսուլի բնակիչների աչքի առջև:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան