ԻՊ-ը դասալքության համար մահապատժի է ենթարկել իր 20 զինյալներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքում «Իսլամական պետության» ահաբեկիչները դասալքության համար մահապատժի են ենթարկել իրենց 20 զինյալներին, փոխանցում է Indian Express պարբերականը:

Պարբերականի աղբյուրի խոսքով՝ դասալիքները ձերբակալվել են Մոսուլում: Նրանց փոխանցել են շարիաթի դատարան այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նրանք լքել են դիրքերը քաղաքի արևմտյան հատվածում:

Դատարանը որոշում է ընդունել նրանց մահապատժի ենթարկելու մասին: Մահապատիժն իրականացվել է քաղաքի կենտրոնում ահաբեկչական խմբավորման զինյալների և հրամանատարերի ներկայությամբ:

Պարբերականի աղբյուրը հայտնում է նաև, որ մահապատիժը խուճապ է առաջացրել մյուս զինյալների շրջանում:

Թարգմանիչ` Քրիստինե Պողոսյան




Լրահոս