Անկարան և Մոսկվան չեն կարողացել համաձայնության հասնել ռուս տեսուչների դիտորդական թռիչքի վերաբերյալ: Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Դիտորոդական թռիչքներն իրականացվում են, երբ կողմերը համաձայնության են հասնում թռիչքի երթուղու մասին: Ռուսաստանի հետ համաձայնության չենք հասել, և թռիչքը չի իրականացվել»,-ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն ՌԴ ՊՆ-ում մեղադրել են Թուրքիային «Բաց երկնքի մասին» համաձայնագրի խախտման մեջ: Գերատեսչությունում հայտարարել են, որ այդ փաստը չի մնա առանց ուշադրության, և կհետևի համապատասխան արձագանքը:
«Բաց երկնքի մասին» համաձայնագիրն ընդունվել է ԵԱՀԿ 27 մասնակից պետությունների կողմի 1992թ. Հելսինկիում: Համաձայնգրի նպատակը վսահության և փոխըմբռնման ամրապնդումն է: Ռուսաստանը վավերցրել է համաձայնագիրը 2001թ. մայիսի 26-ին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան