
«Բավականին փոխվել է, զգաստացել են: Հենց չզգաստանան, նորից կահազանգեմ: Դա այն փուլին բնորոշ խնդիր էր, եւ հիմա շատ ցցուն, ինչպես այն ժամանակ էր, չի նկատվում»:
Քաղաքացիական խորհրդի նախագահը նկատի ունի իշխող կուսակցություններին եւ բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք իբրեւ թե այդքան էլ ճնշում չեն գործադրում իր ղեկավարած գերատեսչության վրա: Երեւի այդ պատճառով է, որ տարօրինակ կերպով քաղծառայողներից եւ պետական աշխատողներից շատերն արդյունքում դուրս են գալիս ՀՀԿ-ականներ կամ էլ ինչ-որ պաշտոնյաների ազգականներ: Դե, բնական է, այդպես էլ պետք է ասի, հո չի՞ ասելու, որ վերեւից ասվում է, իրենք էլ անում են: Եթե լսենք նման պաշտոնյաներին, ապա մեր երկրում ամեն ինչ այնքան ազնիվ ու արդար է, ուղղակի անհասկանալի է, թե ինչու են մարդիկ արտագաղթում: