ՀՀԿ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը կարծում է, որ կոալիցիան լավ բան է: Այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին, գեներալը հայտարարեց.
«Դե որ ասում ենք կոալիցիա, էտի լավ բան ա արդեն: Միացում ա, ուժեղանալ ա»,- նշեց Սարոյանը:
Հարցին` Դաշնակցությունը կուժեղացնի՞ ՀՀԿ-ին, Հանրապետականը թուլացե՞լ է, նա պատասխանեց. «Տո խի՞ ա թուլացած, ինչքան նորմալ ըլնենք, հավաքված ըլնենք, էնքան ուժեղ կլինենք, անպայման պտի քանդվե՞նք»:
Լրագրողների մեկ այլ հարցին` մյուս քաղաքական ուժերի հետ և՞ս պատկերացնում եք համագործակցությունը, Սարոյանն արձագանքեց. «Իհարկե` այո, շատ հնարավոր ա, Հանրապետականը բոլորին էլ կարա ընդունի, Հանրապետականի սիրտը մեծ ա»: