Դավիթ Լոքյանը` իր նախարար նշանակվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ-ն երեկ փակ նիստ է անցկացրել՝ կոալիցիայի շուրջ ՀՀԿ-ի առաջարկները քննարկելու նպատակով: Ըստ լուրերի` ՀՅԴ-ին է հանձնվելու տարածքային կառավարման նախարարությունը, որը ըստ տեղեկությունների անջատվելու է արտակարգ իրավիճակներից, եւ նախարար է նշանակվելու Դավիթ Լոքյանը: Այս հարցի շուրջ ArmԼur.am-ը զրուցեց Դավիթ Լոքյանի հետ:

-Պարո՛ն Լոքյան, ճի՞շտ են այն խոսակցությունները, որ կոալիցայի քննարկումների դեպքում համաձայնության եք եկել և դուք զբաղեցնելու եք արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը:

-Քննարկումների ընթացքում դեռ պաշտոնի հարցեր չեն քննարկվել:

– Իսկ եթե Ձեզ առաջարկեն այդ պաշտոնը դուք կհամաձայնվե՞ք:

-Երբ պաշտոնի առաջարկը լինի նոր կմտածեմ:

Ի դեպ հավելենք, որ Դավիթ Լոքյանը համարվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմներից և նրա տղան` Սերգեյ Լոքյանը, ներկայումս վարչապետի խորհրդական է:

զրուցեց Արփինե Թովմասյան




Լրահոս