Մեր երկիրը հիմքից մաքրելու կարիք կա. փոխնախարարը հրաժարական է տվել, բայց չգիտի` ում ներկայացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածքային կառավարման փոխնախարար Վարազդատ Կարապետյանը Ասում է՝ չգիտեմ էլ, թե ու՞մ ներկայացնեմ հրաժարականս:

«Իմ սիրելի ընկերներ, այս իրավիճակում չեմ կարող անտարբեր մնալ։ Ես վայր եմ դնում փոխնախարարի իմ լիազորությունները (չգիտեմ էլ, թե ու՛մ ներկայացնեմ հրաժարականս?)։ Անցյալ ութ ամիսներին փորձել եմ ավելի լավը դարձնել մեր երկիրը, բայց հիմա չեմ կարող․ կրկեսի վերածելու կյանք չունեմ։) Ակնհայտ է, որ դեռ մի քանի ամիս չենք կարող կառուցել՝ դեռ քանդելու փուլն է՝ ստի ու կեղծիքի ամրոցները քանդելու։
Մեր երկիրը հիմքից մաքրելու կարիք կա։
Հաջողություն մեզ։
Կգա կառուցման օրը, վստահ եմ»,- գրառում է կատարել փոխնախարարը:

Հիշեցնենք`ՀՅԴ-ական նախարար Դավիթ Լոքյանը վերջին իրադարձություններից հետո հրաժարական է տվել:




Լրահոս