«Դեպուտատի շոու». Անդոն հանդես կգա երգող տատիկների հետ, քաղաքական թեմաները չեն շրջանցվի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հումորային հաղորդումներից, կատակերգություններից հայտնի դերասան Անդոն (Անդրանիկ Հարությունյան) նոր նախագծի շրջանակներում շուտով կներկայանա «երգող տատիկների» հետ:

Նա «Ժողովուրդ»-ին պատմել է, որ իր 4 դերասան-ընկերների հետ համախմբվել է նոր նախագծի շուրջ, որը կոչվում է «Դեպուտատի շոու»:

maxresdefault

Թե ովքեր են այդ 4 հայտնիները, որոնք կերպարանափոխվելու են տատիկների, Անդրանիկը դեռեւս բացահայտել չցանկացավ, սակայն տեղեկացրեց, որ արդեն պատրաստվում է իրենց համատեղ երգի տեսահոլովակը (ռեժիսոր` Դավիթ Գրիգորյան), որտեղ միայն ինքն է, որ չի երգում. «Սա մեծ նախագիծ է, որի շրջանակներում կլինեն տեսահոլովակների պրեմիերաներ, նոր ներկայացումներ: Ներկայացվելիք տեսահոլովակը առաջիկա ներկայացման մեխն է, որը հանդիսատեսի դատին կհանձնենք տեսահոլովակը մատուցելուց երկու ամիս անց»,-պատմեց դերասանը:

big_1341322769_8541388_ts1341322802

Նրա խոսքով` այս ծրագիրն իրենք կյանքի են կոչում ոչ միայն եւ ոչ այնքան գումար վաստակելու, որքան հանդիսատեսին եւ իրենք իրենց հաճույք պատճառելու նպատակով: «Կարծում ենք` որպես բիզնես-նախագիծ եւս այն իրեն կարդարացնի, գիտեմ, որ հանդիսատեսը մեզնից նորություններ է սպասում»,-ասաց նա:
Մեր այն հարցին, թե ինչու են ընտրել «Դեպուտատի շոու» անունը, եւ արդյոք իրենց խումբը պարբերաբար արծարծելու է նաեւ քաղաքական թեմաներ, Անդրանիկը պատասխանեց. «Այո՛, կանդրադառնանք նաեւ քաղաքական թեմաների, կարծարծենք շոու-բիզնեսին վերաբերող հարցեր, կներկայացնենք հումորներ մեր առօրյայից. թեմաները տարբեր կլինեն»:

Մենք նաեւ հարցրինք, թե արդյոք դերասանը չունի նոր ֆիլմերում նկարահանվելու հրավերներ, ինչին ի պատասխան դերասանը նշեց, որ վերջին ֆիլմը, որտեղ նա հանդես է եկել, «Արամմա»-ն էր. «Այժմ սպասում եմ նոր առաջարկների»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս