Թուրք ուսանողներին հեռացրել են ռուսական ԲՈՒՀ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի Ազգային հետազոտական միջուկային համալսարանից (ՄԻՖԻ) 3 թուրք ուսանող է հեռացվել. գրում է «ՌԲԿ»-ն:

Թուրք ուսանողներին հեռացրել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության որոշմամբ:

Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության զարգացման հարցով խորհուրդը պարզաբանել է, որ թուրք ուսանողներին հեռացրել են, քանի որ անցանկալի են համարել ՌԴ տարածքում նրանց գտնվելը:

Ռուսաստանի կառավարությունում չեն մեկնաբանել թուրք ուսանողների հեռացումը: Դեկտեմբերի վերջին ՌԴ ԿԳՆ ղեկավար Դմիտրի Լիվանովը հայտարարել էր, որ 2 կամ 3 թուրք ուսանողի հեռացրել են ՄԻՖԻ-ից՝ «բացառապես ակադեմիական պարտքի պատճառով»:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս