
Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության ժամանակ ՕԵԿ-ը կպաշտպանի ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը: Այս մասին համացանցի իր էջում հայտնել է ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ հաջորդ օմբուդսմենի թեկնածուի անունը պարզ կդառնա վաղը:
Armlur.am-ն արդեն գրել էր, որ հավանական թեկնածուների թվում է Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը:
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնել էր, որ ինքը բարձր է գնահատում նաև ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հնարավորությունները: