ՄԻՊ թեկնածուի անունը պարզ կդառնա վաղը. ով է հավանական թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը տեղի է ունենալու  ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստ, որի ընթացքում էլ պարզ կդառնա` ով է լինելու ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածուն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին`  «Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությո՞ւնն է առաջադրվելու» հարցին նա պատասխանեց. «Կա նման թեկնածու»:

Մեկ այլ հարցի` ամենահավանական թեկնածուն հենց Թաթոյա՞նն է, Բաղդասարյանը պատասխանեց, որ ամենահավանականը պարզ կլինի խմբակցության նիստից հետո: Իսկ դիտարկմանը, թե քննարկվում է նաև Ջհանգիրյանի անունը, Բաղդասարյանը պատասխանեց. «Ես բարձր եմ գնահատում Ջհանգիրյանի հնարավորությունները»:




Լրահոս