
Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլ»-ի հարձակվող Դենիել Ստարիջն ամռանը կարող է փոխել ակումբը. հայտնում է The Telegraph-ը:
Նշվում է, որ ֆուտբոլիստի և ակումբի ղեկավարության միջև հարաբերությունները լարված են: Իբր հարձակվողը դժգոհ է, թե ինչպես է ակումբը ներկայացնում մշտական վնասվածքները: Ստարիջն ընդհանուր առմամբ վնասվածքների պատճառով բաց է թողել 618 օր:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2018 թվականը և «կարմիրները» դիտարկում են հարձակվողին ամռանը վաճառելու տարբերակը: