Կիկոսի մահվան օրն է դարձել. ոչ ոք ոչինչ չի տեսել, չի լսել, բայց բոլորը քննարկում են. Հրայր Թովմասյանը` ընտրական օրենսգրքի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխություններին լծված մասնագիտական խումբը փութաջանորեն մտադիր է արագ ավարտին հասցնել գործընթացը, և արդեն որոշում կա՝ անցնել ընտրությունների էլեկտրոնային տարբերակին: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ աշխատակազմի ղեկավար, ԸՕ փոփոխությունների մասնագիտական խմբի փաստացի ղեկավար Հրայր Թովմասյանի հետ:

-Պարո՛ն Թովմասյան, արդյո՞ք էլեկտրոնային համակարգով ընտրություններ անցկացնելն ի սկզբանե մարդկանց քվեարկությունը վերահսկելու նպատակ չի հետապնդում, որպեսզի մարդիկ իրենց ձայնն ինքնակամ տան իշխանություններին: Խոսքը հատկապես պետական համակարգում աշխատող մարդկանց մասին է, որոնք կվախենան տեխնիկական միջոցներով ընտրության վերահսկողության հեռանկարից եւ ինքնակամ կքվեարկեն իշխանության օգտին:

-Եթե երկրում հնարավոր չեղավ ստեղծելու այնպիսի մթնոլորտ, վստահություն, որ ընտրողների մոտ կասկած չառաջանա՝ էլեկտրոնային համակարգը քվեարկության վերահսկողության միջոց չէ, ապա այդ համակարգի ներդրումը շատ վատ հետեւանքներ կարող է առաջացնել: Այդ վստահության երաշխիքը պետք է լինի տվյալ համակարգի միջազգային աուդիտը, որպեսզի երաշխավորված լինի: Հակառակ դեպքում, բացասական հետեւանքները շատ մեծ կլինեն: Այս դեպքում պետությունը ձեռնպահ կմնա էլեկտրոնային համակարգի ներդրումից:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

 Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս